Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հունաստանի հետ շփումները  կդադարեցնի մինչեւ հունիսի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:  Հիմնադրամը ժամանակավոր կառավարության հետ չի համագործակցի:

ԱՄՀ ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ նոր կառավարության հետ շփումներ կհաստատեն միայն նոր ընտրություններից հետո ձեւավորված կառավարության հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ չէր հաջողվել կառավարություն ձեւավորել: Երկրի նախագահը հայտարարել էր ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին, որը կգործի մինչեւ հունիսի 17-ին նշանակված նոր ընտրությունները: