Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, այսօր` մայիսի 17-ին բախվել են մետրոպոլիտենի երկու գնացքներ, որի հետեւանքով հոսպիտալացվել է առնվազն 130 մարդ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Diari di san paolo-ն, տուժածների մեծ ծանր վիրավորներ չկան:

Միջադեպը տեղի է ունեցելՍան Պաուլոյի մետրոպոլիտենի ամենածանրաբեռնված գծերից մեկում, որից օրական օգտվում է մեկ մլն մարդ:

Գնացքների բախման պատճառները պարզվում են: