Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ կայացած կառավարության առաջին նիստում որոշվել է կառավարության անդամների աշխատավարձերը կրճատել է 30%-ով: Այդ մասին նիստի ավարտին լրագրողներին ասել են հենց նախարարները:

«Կկրճատվեն գործուղումների ծախսերը, նախարարների եւ նախարարների կաբինետի աշախտանքների ապահովմանն ուղղված բյուջեն կնվազի 10%-ով, իսկ աշխատավարձը` 30%-ով», –ասել է ՓՄՁ-ների հարցերով նախարար Ֆլեր Պելրենը:

Այս քայլը նախարարների կաբինետի ծախսերն ամսական կնավազեցնի 100  հազ. եվրոյով: Վարչապետ Ժան Մարկ Էյրոն ամսական կստանա մոտ 13 հազ. եվրո աշխատավարձ, իսկ նախարարները` 8,4  հազարական եվրո, այն դեպքում, երբ նախկին վարչապետ Ֆիյոնն ստանում էր 19 հազար եվրո, իսկ նախարարները`  12 հազարական, հաղորդում է «Գազետան»:

Կառավարության անդամների մեծ մասը նիստին մասնակացելու համար ոտքով է տեղ հասել: