Ալլա Ջիոեւան Հարավային Օսիայում նոր կուսակցություն է ստեղծել: Թարգմանաբար նրա կուսակցության անվանումն է. «Օսիա` ազատության հրապարակ»: Նոր քաղաքական ուժի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել այսօր` Ցխինվալում, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Ջիոեւան, ում համարում էին հարավօսական ընդդիմության առաջնորդ, ընդգծել է, որ նոր կուսակցությունը չի կարող համարվել ընդդիմադիր: Նրա խոսքով, իր կուսակցությունը համագործակցելու է հանրապետության ներկա իշխանությունների հետ:
Ալլա Ջիոեւան հայտնի է դարձել նախորդ տարի, երբ առաջադրվել է Հարավային Օսիայի նախագահի թեկնածու եւ հաղթել այդ ընտրություններում, սակայն Մոսկվայի անմիջական միջամտությամբ այդ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին եւ նա նախագահ չդարձավ: Ջիոեւան չէր համարվում Մոսկվայի թեկնածուն:




























