Բաքվի մի տաքսիստ, մայիսի 16-ի գիշերը ջարդել է բելգիական VRT (Vlaamse Radio- en Televisieomroep) հեռուստաալիքի աշխատողի ծնոտը:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, երկու հեուստալրագրող, ուշ գիշերին վերադառնալով հյուրանոց, չեն կարողացել տաքսիստի հետ պայմանավորվել գնի շուրջ: Վեճն ավարտվել է ծեծկռտուքով:

Մյուս օրն առավոտյան տուժածը վերադարձել է հայրենիք: Լրագրողի եւ տաքսիստի անունները հայտնի չեն, ինչպես նաեւ հայտնի չէ` տուժածը տղամարդ էր, թե` կին: