Պուտինն ասում է՝, եթե Հայաստանը պատրաստ է, հանենք 102–րդ ռազմաբազան. ռուսական ուղեկալները դուրս եկան Տավուշից, հանձնեցինք տարածքներ, որոնք ձեռնտու էին Ադրբեջանին, հիմա եկեք 102 հատ ռազմաբազան հանենք, տեսնենք ով է դրա շահառուն լինելու։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում նշեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։

«Ու այստեղ հիշենք այն, որ Թուրքիան դեպի Գյումրի տանող երկաթգիծը վերականգնում է, դրանով կարող ես ոչ միայն ցորեն, այլ նաև զինտեխնիկա տեղափոխես։

Իշխանական քարոզչամեքենան իրենց տելեգրամյան ալիքներում ասում է հետևյալը. քանի կար Արցախի հարցը, Արցախով Ռուսաստանը ճնշում էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ստիպում էր նրանց դեպի Մոսկվա նայել արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելու ժամանակ: Նիկոլ Փաշինյանը զրկեց Մոսկվային Ադրբեջանի և Հայաստանի վրա ազդելու հնարավորությունից, իսկ այն բոլոր ակտիվները, որոնք Ռուսաստանը այստեղ ուներ, օրինակ, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հայկական մուլտիպլեքսում, սահմանապահները, 102-րդ ռազմաբազան, իրենք ոչ թե ակտիվ են, այլ տոքսիկ երևույթներ են Ռուսաստանի համար, որովհետև Հայաստանը դա կարող է օգտագործել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Կարող է ասել՝ այ եթե չեք թողնում մեր ապրանքները Ռուսաստանում վաճառվեն, հեռուստաալիքները հեռարձակումը կփակենք, գազի գինը կավելացնեք, մենք 102-րդ ռազմաբազան կհանենք։ Ռուսական կողմը ասում է, որ այդ տարբերակը չի անցնի, ուզում եք հանեք՝ կհանենք»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ռուսստանը կորուստներ չի ունենա, եթե Հայաստանում իր ունեցած ազդեցությունը նվազի կամ վերանա, Մաթևոսյանն ասաց. «Կարճաժամկետ առումով, իհարկե, դա խնդիրներ հարուցելու է։ Ավելին, Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում սահմանափակվելու է Աբխազիայով, բայց սա կարճաժամկետ է։ Ո՞վ ասաց, որ երկարաժամկետ ու միջնաժամկետ առումով Ռուսաստանը չի կարող վերանայել իր հարաբերությունները Վրաստանի հետ: Ո՞վ ասաց, որ ինչ-որ մի պահի ևս մեկ Գրիբայեդով չի հայտնվի և իրենք կորոշեն վերահիմնել հայկական պետությունը, ուղղակի ես չգիտեմ ներկայումս Հայաստանում ապրող քանի մարդ է մնալու։

Նիկոլ Փաշինյանը չունի Ռուսաստանի իշխանությունների վրա ազդելու այնպիսի լծակներ, որ ստիպեն, որ Ռուսաստանը շարունակի ֆինանսավորել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։ Շատ ավելի կոպիտ ասած, Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ի ձեռքերը Վլադիմիր Պուտինի բնակարան չեն հասնում։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարում է, որ ՌՌոբերտ Քոչարյանը պետք է նստի, նա չի կարող ԱԺ ամբիոնից հայտարարել՝ Վլադիմիր Պուտինին նստացնելու եմ, ԱԱԾ-ին էլ չի կարող ուղարկել Կրեմլ։ Նիկոլ Փաշինյանը ազդեցության լծակ չունի Ռուսաստանի վրա, իսկ իրենք ազդեցության լծակներ ունեն, որոնք բանեցնում են»,– նշրեց քաղաքապետը։

Նա հայտարարեց, որ եթե 102-րդ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, մենք ֆիզիկապես կանգնելու ենք Արցախի ճակատագիրը կրկնելու առաջ. «Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան այստեղ չլինի, եթե ռուս սահմանապահները այստեղ չլինեն, կազմակերպչական առումով Հայաստան պետությունը Թուրքիան ու Ադրբեջանը ինչի՞ պետք է հանդուրժեն այստեղ։ Իրենք ասում են՝ ամբողջ այս տարածքը  հինավուրց Ադրբեջան է»,–ասաց Բենիամին Մաթևոսյանը։