Ռուսաստանցի ընդդիմադիր Իլյա Յաշինին ձերբակալել են 10 օրով: Դատարանը Յաշինին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու` ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու մեջ,  հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Իլյա Յաշինին ձերբակալել էին մայիսի 16-ին` Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակում ժողովրդական զբոսանքի ժամանակ: