Թայվանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահ Մա Ինցզյուին մեղադրել է նախագահական ընտրությունների օրը Facebook-ում արված գրառման համար:
Ինչպես հաղորդում է 3DNews.ru-ն, իր ուղերձում Թայվանի ներկայիս առաջնորդն իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել իր օգտին: Դա համարվել է խախտում, քանի որ հրապարակվել է «լռության օրը», երբ քարոզչություն արգելված էր:
Տուգանքը կազմել է 500 հազար թայվանական դոլարով (16 666 ԱՄն դոլար):
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այս տարվա հունվարին 61-ամյա Մա Ինցզյուն երկրի նախագահի պաշտոնը ստանձնել էր երկրորդ անգամ:




























