ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։
ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։
Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։





























