Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու քննարկում չի եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ՌԴ նախագահ Պուտինի Բիշկեկում կայացած հանդիպմանը և դրան հաջորդած հայտարարություններին։
«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացրել»,–ասաց նա։











