Գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ հանդիպումը նշանակվել է սեպտեմբերի 11-ին։

Կարապետյանմի փաստաբանական թիմից NEWS.am–ին հայտնեցին, որ դատախազն է միջնորդել նիստը հետաձգել։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հուլիսի 9–ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել էր ևս երկու ամսով։ Այսօր դատարանը քննում էր նրա տնային կալանքը երկարաձգելու հարցը։

Դատարանի որոշմամբ՝ Կարապետյանին արգելվում է շփվել քրեական վարույթի շրջանակներում կայացված նախկին դատական ​​որոշումներում նշված անձանց հետ։

Կարապետյանի դեմ քրեական վարույթը սկսվել է 2025 թվականի հունիսի 19-ին, երբ նա երկու ամսով նախնական կալանքի տակ է հայտնվել՝ իշխանությունը զավթելու և Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։

Գործը հետագայում ընդլայնվել է՝ ներառելով նաև փողերի լվացման մեղադրանքը։

2026 թվականի հունվարին դատարանը Կարապետյանի նախնական կալանքը փոխարինել է տնային կալանքով։ 2026 թվականի ապրիլին կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը տնային կալանքը երկարաձգել է ևս երեք ամսով։ Վերջին որոշմամբ միջոցը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև ընթացիկ քրեական վարույթը։