Սեպտեմբերի 4-ին՝ օրվա երկրորդ կեսին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արևելյան և հարավարևելյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա։
«Հայհիդրոմետ»–ցի NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա մինչև 10-14 մ/վ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+27։





























