ԱՄՆ-ն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էրնեստո Կաստրո Կալիսի և պետության հետ կապված հինգ կուբայական կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Այսօր պատժամիջոցների ցանկում հայտնվածների թվում են Ռաուլ Կաստրոյի թոռը՝ Ֆիդել Էրնեստո Կաստրո Կալիսը, Banco Exterior de Cuba-ն, ինչպես նաև չորս կազմակերպություն, որոնք իշխող ռեժիմի շահերի համար օգտագործում են Կուբայի բնական ռեսուրսներն ու էներգետիկ պաշարները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև կուբայական Banco Exterior de Cuba-ն։ Վաշինգտոնի պնդմամբ՝ ևս չորս կազմակերպություններ կապված են երկրի բնական ռեսուրսների և էներգետիկ պաշարների շահագործման հետ։