Բելառուսում արգելել են հայկական «Երևան 2800» ութամյա հնեցմամբ կոնյակի վաճառքը՝ «սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով», հայտարարել է Բելառուսի Պետստանդարտը։

Գերատեսչության պնդմամբ՝ խմիչքում իբր հայտնաբերվել է դաբաղանյութերի՝ կոնյակի որակի գնահատման հիմնական ցուցանիշներից մեկի անբավարար պարունակություն։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ դրանց խտությունը կազմել է 0,14 գ/լ՝ սահմանված նվազագույն 0,3 գ/լ-ի փոխարեն։

Հայկական կոնյակի վաճառքի արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ից։