ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե վերադարձել են մինչև Իրանի հետ հակամարտության սկիզբը եղած մակարդակին, իսկ ռազմավարական այդ ջրային ուղու նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը «փաստացի վերացել է»։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Եթե հետ գնանք երեք ամիս, Իրանի սպառնալիքների պատճառով որքա՞ն նավթ և գազ էր անցնում նեղուցով. գրեթե ոչ մի։ Հիմա ծավալները գրեթե վերադարձել են հակամարտության սկզբից առաջ եղած մակարդակին»,— հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վենսը։

Փոխնախագահի խոսքով՝ Իրանն այլևս չունի Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար անհրաժեշտ նախկին հնարավորությունները։