Մոզդոկ-Կազիմահոմեդ գազատարը բռնկվել է  Կիզիլյուրտովի շրջանի հատվածում: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից: Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը:

Խողովակով գազի մատակարարումն արդեն դադարեցվել է: Ներկայումս առանց գազի են մնացել հանրապետության մի քանի տասնյակ բնակավայրեր, հայտնում է «Ռոսբալտը»:

Մասնագետները պարզում են  հրդեհի պատճառը: Այդ պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհը բռնկվել էր կարճ պայթյունից հետո: