ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Այս մասին դեսպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Զրույցի ընթացքում կարևորել ենք հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում, ինչպես նաև մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Շնորհակալություն եմ հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար»,- ասվում է գրառման մեջ։




























