ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մոտ ժամանակում կավարտի Իրանում հարսանեկան թափորի ուղղությամբ հասցված հարվածի միջադեպի հետաքննությունը, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։

CENTCOM-ի տվյալներով, հարվածն այդ շրջանում հասցվել է կապի աշտարակի ուղղությամբ։ Զինվորականները ուսումնասիրում են կրակը ճշգրտող անօդաչու թռչող սարքերի տեսագրությունները, որպեսզի հասկանան՝ արդյոք քաղաքացիական անձանց մահը իսկապես տեղի է ունեցել ամերիկյան հարվածի հետևանքով։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տեղի ունեցածը մանրակրկիտ կստուգի։

Ինչպես սեպտեմբերի 2-ին հայտնել էր Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի ներկայացուցչին, Իրանի Սիրիկ քաղաքում հարսանեկան արարողության անցկացման վայրի ուղղությամբ ամերիկյան հարվածի հետևանքով առնվազն 68 մարդ տուժել է, 5-ը՝ զոհվել։ Նշվում էր, որ տուժածների թվում շատ երեխաներ կան, իսկ վիրավորները տեղափոխվել են Սիրիկի և Մինաբի հիվանդանոցներ։

Դրանից առաջ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում թիրախների ուղղությամբ մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տեղեկություններով, պայթյուններ են տեղի ունեցել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։