Մայիսի 17-ին ողջ օրվա ընթացքում վենեսուելական մայրաքաղաք Կարակասի  La Planta  բանտում հնչում էին կրակոցներ եւ պայթյուններ: Ձերբակալվածները  միյանց միջեւ հարաբերություններ էին պարզում, իսկ իրավապահ մարմինները չէին կարողանում  ներս թափանցել ուղղիչ հաստատության տարածք:

Բանտի շրջակայքում հավաքվել էին ձերբակալվածների հարազատները, որոնք պահանջում էին իրենց մոտ թողնել շենքին: Հատուկ ստորաբաժանումներն ստիպված են եղել նրանց նկատմամբ արցունքաբեր գազ կիրառել:

Երեկոյան  բանտարկյալները դադարեցրել են ընդվզումն իշխանությունների հետ բանակցություններից հետո եւ սկսել են հանձնվել ոստիկանությանը: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են 7 բանտարկյալներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

La Planta-ի ընդվզումն սկսվել էր դեռեւս ապրիլի վերջին, իսկ մայիսի սկզբին բանտարկյալները կրակ էին բացել հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա, որոնք փորձել էին ներս մտնել: Փամփուշտներից մեկը դիպել էր բանտի հարեւանությամբ գտնվող տան բնակչին: Նա տեղում մահացել էր: 

Ընդվզման պատճառ էր դարձել որոշ բանտարկյալների` իրենց մի մասին այլ բանտ տեղափոխելու  ղեկավարության  մտադրության դեմ բողոքելն է եղել: Նման քայլը La Planta-ից վերջերս փախուստի փորձ կատարելու պատճառով էր եղել: Բանտում ընդհանուր առմամբ իրենց պատիժն են կրում շուրջ  1,6 հազար մարդ: