6,7 բալ ուժգնությամբ եկրաշարժ է տեղի ունեցել մայիսի 17-ի երեկոյան Չիլիի հարավային ափերին:
Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` մոտավորապես 400 կմ երկրի ափերից հեռու, 10 կմ խորությունում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա, գրում է «Ռոսիսկայա գազետան»:
Չիլին բնութագրվում է բարձր սեյսմիկ ակտիվությամբ: 2010 թվականի փետրվարի վերջին 8,8 ուժգնությամբ երկրաշարժի եւ նրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհվել էին ավելի քան 500 մարդ:


























