Moody`s վարկանշային գործակալությունն իջեցրել է իսպանական 16 բանկերի վարկանիշները իսպանական տնտեսության վիճակի վատթարացման եւ վարկերի աճող կորուստների պատճառով: Ցուցակում են երկրի խոշորագույն բանկերը` Banco Santander-ը եւ Banco Bilbao Vizcaya Argentaria-ն:
Santander-ի եւ Banco Bilbao Vizcaya Argentaria-ի երկարաժամկետ վարկային վարկանիշներն իջեցվել են մինչեւ A3 Aa3-ից, այսինքն միանգամից երեք աստիճանով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ Moody`s-ն իջեցրել էր իտալական 26 բանկերի վարկանիշները:



























