ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ 

ԱԺ–ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը։ 

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։ 

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։