Թերթի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների նիստը, որը վարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Քննարկվելու են հետընտրական զարգացումները: Եվ ամենակարեւորը. նիստի նպատակն է ՀԱԿ-ը լքել ցանկացողների հոսքը դադարեցնելը: ՀԱԿ-ի առաջնորդը ցանկանում է լսել առկա իրավիճակի շուրջ տարբեր քաղաքական ուժերի գնահատականները, սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ի վերջո բոլոր որոշումները կայացնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նույն աղբյուրի հավասմամբ, սա որոշ ուժերի համար լինելու է նաեւ հրաժեշտի հանդիպում, քանի որ ովքեր կուտակված լիքը ասելիք ունեն, սրտները կբացեն ու կհայտարարեն հեռանալու մասին:
Փաստորեն, ինչպես Լեւոն Զուրաբյանն է ասում, եկել է «թարմ մտածողների» ու «հին կարծրատիպերով» առաջնորդվողներիզատման ժամանակը»,- գրում է «Իրատես de facto»-ն:



























