Վիետնամում ավտոբուսը 18 մ բարձրությամբ կամրջից ցածէ ընկել, արդյունքում նվազագույնը 34 մարդ զոհվել է, 21-ը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը: Նախնական տվյալներով, երթուղային ավտոբուսը, որը լեռնայինԴաքլաք նահանգից ուղեւորվել էր երկրի հարավում գտնվող Հո Չի Մին քաղաք, հարվածել է պատնեշին եւ ընկել 18 մ բարձրությունից, գրում է KM.RU-ն:
Ավտոբուսի 32 ուղեւորներ տեղում մահացել են, այդ թվում` երկու վարորդները: Եւս երկու տուժածներ մահացել ենհիվանդանոցի ճանապարհին: 21 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 16-ը ծանր վիճակում են:




























