Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Վերիշեն բնակավայր) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարել առկա արտադրատեսակներից:
ՍԱՏՄ–ից NEWS.am–ին հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:




























