Ուկրաինայում արևմտյան զինատեսակների արտադրության ցանկացած օբյեկտ կդառնա Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրությունը կազմակերպելու ծրագրերի մասին հաղորդագրությանը, մենք դրա մասին լսել ենք, մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը, մենք այն ստուգում ենք։ Ցանկացած նման օբյեկտ կդառնա Ռուսաստանի համար օրինական թիրախ», - հայտարարել է Պեսկովը։
Կրեմլում վաղաժամ են համարում խոսել այն մասին, թե ուկրաինական կարգավորման գործընթացում նոր ուղենիշեր են ի հայտ եկել։




























