Անհատ ձեռնարկատեր Վահե Կոստանյանին  պատկանող «Մալիշկա N1» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, բնակավայր Մալիշկա) իրականացված զննման ընթացքում նմուշառված և լաբորատոր փորձաքննության ներկայացված «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի, արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: