Ինդոնեզիայում ռուսական օդանավի վթարի հետաքննող խմբի ռուս ներկայացուցիչ Յուրի Սլյուսարը հերքել է SSJ-100-ի` այլ օդանավի հետ բախվելու մասին ենթադրությունը:

«Մենք այդ վարկածը հաստատող փաստեր չունենք», - ասել է նա  «Ռոսիյսկայա գազետային»:

Նա նաեւ հերքել է այն վարկածը, ըստ որի վթարի պատճառ կարող էր դառնալ կայծակի հարվածը, քանի որ  SSJ-100-ը պաշտպանված է կայծակից:

Նրա խոսքով` կատարվածի լիարժեք  պատկերն ստանալու համար անհրաժեշտ է վերլուծել ոչ միայն օդաչուների խոսակցությունները, այլեւ անձնակազմի գործողությունների  եւ այլ հանգամանքների  համակողմանի փորձաքննություն անցկացնել: Սլյուսարն ընդգծել է, որ օդաչուի խցիկում խոսակցությունների առաջին արդյունքները կհրապարակվեն «մանրամասն վերլուծությունից հետո», գրում է  «Գոլոս Ռոսիին»: