Amnesty International-ը ռուս ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիին եւ Սերգեյ Ուդալցովին խղճի գերիներ է անվանել:
Ինչպես պատմել է Amnesty International-ի ռուսական ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Նիկիտինը, այդ մարդիկ ոչ բռնի, խաղաղ ճանապարհով փորձել են օգտագործել ցույցերի, հանրահավաքների եւ երթերի իրենց իրավունքը, բռնվել են եւ հայտնվել ճաղերի հետեւում: Ելնելով այդ տեղեկատվությունից`Նավալնիի եւ Ուդալցովի գործողությունները դասվում են «խղճի գերիներ» հասկացության մեջ, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, ներկա պահին Նավալնին եւ Ուդալցովը 15-օրյա կալանքն են կրում: Նրանք ձերբակալվել էին մայիսի 8-ի երեկոյան` Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիր զբոսանքների ընթացքում:




























