Իսպանիայում կրկնվել է սեպտեմբեր ամսվա օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված բացարձակ ռեկորդը։ Սեպտեմբերի 3-ին Անդալուզիայի Էլ Գրանադո համայնքում ջերմաչափի սյունակը հասել է 45,7 աստիճանի։ Այս մասին հայտնել է երկրի Պետական օդերևութաբանական գործակալությունը։

Կառույցի փոխանցմամբ՝ սա ընթացիկ տարում Իսպանիայի տարածքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Օդի ջերմաստիճանը նորից հասել է 2016 թվականին Մոնտորո համայնքում գրանցված սեպտեմբերյան պատմական առավելագույնին։

Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները նշել էին, որ 2026 թվականի առաջին կեսը թագավորությունում ամենատաքն է եղել վերջին 65 տարվա ընթացքում։ Այս տարվա հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիսը, իսկ հուլիսը՝ ամենաշոգն ու չորայինը 1961 թվականից ի վեր իրականացվող դիտարկումների ողջ ընթացքում։