Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան, որի պաշտոնական գործընկերներն է Երեմյան կաթնամթերք ընկերությունը։ Համագործակցությունը պատահական չէ․ այն միավորում է երկու պատմություն, որոնց հիմքում նույն արժեքներն են՝ սերը, խոհարարությունը և սննդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

Առաջին ու ամենակարևոր կապը սերն է։ «Մի գդալ սեր»-ը պատմություն է սիրո մասին, իսկ սերը հենց Երեմյան կաթնամթերքի փիլիսոփայության հիմքում է։ Պատահական չէ նաև ընկերության կարգախոսը՝ «Կաթը սեր է»։ Կաթը պարզապես մթերք չէ․ այն հոգատարության, ընտանիքի, ջերմության և միմյանց մասին հոգ տանելու ամենապարզ ու բնական դրսևորումներից է։

Մյուս կարևոր կապը խոհարարությունն է։ Ֆիլմի հերոսները տաղանդավոր խոհարարներ են, իսկ խոհարարներն առանձնահատուկ տեղ ունեն նաև Երեմյան կաթնամթերքի ստեղծման պատմության մեջ։ «Ի սկզբանե մեր կաթնամթերքը ստեղծվել է հենց ռեստորանների համար՝ խոհարարների պահանջներով ու նրանց քիմքին համապատասխան։ Այս իմաստով ֆիլմի աշխարհը շատ հարազատ է մեզ․ այստեղ ևս սնունդը պարզապես ուտեստ չէ, այլ ստեղծագործելու, զգացմունք փոխանցելու և մարդկանց միավորելու միջոց»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Համագործակցությունն ունի նաև ավելի լայն առաքելություն։ Ֆիլմը հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու բնական և առողջ կաթնամթերքի կարևորության մասին՝ այն ներկայացնելով ոչ թե պարզապես որպես սննդակարգի բաղադրիչ, այլ որպես մեր առօրյա սննդային մշակույթի մաս։ Երեմյան կաթնամթերքն ավելի լայն հանրության հետ է կիսում իր առաքելությունը՝ խրախուսել կաթ խմելու և որակյալ, բնական կաթնամթերք օգտագործելու մշակույթը։

Այսպիսով, «Մի գդալ սեր»-ի հետ համագործակցությունը Երեմյան կաթնամթերքի համար պարզապես ֆիլմի գործընկերություն չէ։ Դա բնական հանդիպում է երկու պատմությունների միջև, որոնց կենտրոնում մարդն է, սերը, խոհարարությունն ու հոգատարությամբ ստեղծված սնունդը։

Որովհետև երբ սնունդը ստեղծվում է սիրով, նույնիսկ մեկ գդալը կարող է պատմություն պատմել։