Լեհաստանի «Իրավունք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Դոմինիկա Խորոսինսկան սկսել է հաչալ փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի ելույթի ամենաթեժ պահին։

Վերջինիս ելույթի ընթացքում դահլիճից սկսել են լսվել շան հաչոց հիշեցնող ձայներ, որոնք արձակում էր Խորոսինսկան։ Ըստ ամենայնի՝ նա այդ կերպ արտահայտում էր իր վերաբերմունքը քաղաքական գործչի և նրա հնչեցրած մտքերի նկատմամբ։

Այդ պահին նախարարը քննադատում էր «Իրավունք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներին՝ անդրադառնալով նաև երկրի դատական համակարգի խնդիրներին։

Ինչպես ավելի ուշ հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը, ինքը տհաճորեն զարմացած է պատգամավորի պահվածքից։ Խորոսինսկան դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։