Այս տարվա ապրիլին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երեւանցիների 56.4%-ը, եւս 40,3%-ը օրվա ընթացքում ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 12-17 ժամ` ընդամենը 3,3%:
«Երեւան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ անցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43.9%-ով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը համակարգում, որը շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարեւորագույն ծախսային հոդվածներից մեկն է:




























