Ֆինլանդիան 2027 թվականին նախատեսում է պաշտպանության վրա ծախսել 7 միլիարդ եվրո, ինչը կկազմի երկրի ՀՆԱ-ի 2,6%-ը, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«2027 թվականին պաշտպանական ծախսերին բաժին կընկնի ՀՆԱ-ի 2,6%-ը», — ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այնտեղ հստակեցվում է, որ պաշտպանության նախարարության 2027 թվականի բյուջեի նախագիծը կկազմի 7 միլիարդ եվրո, ինչը 600 միլիոն եվրոյով ավելի է 2026 թվականի բյուջեից։
Գերատեսչության տվյալներով՝ շուրջ 1,8 միլիարդ եվրո նախատեսվում է ուղղել պաշտպանական նշանակության գույքի և սպառազինության ձեռքբերմանը, 1,4 միլիարդը՝ բազմամպատակ կործանիչներին, իսկ ևս 2,7 միլիարդ եվրո կհատկացվի նախարարության գործառնական ծախսերին։
Մոտ 200 միլիոն եվրո նախատեսված է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համար։
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։



























