Ամբողջ աշխարհում թանգարանների աշխատակիցներն այսօր` մայիսի 18-ին, նշում են իրենց մասնագիտական տոնը:
Թանգարանների միջազգային օրը տոնացույցում հայտնվել է 1977թ., երբ Թանգարանների միջազգային խորհրդի նիստում ընդունվել էր ռուսական կազմակերպության առաջարկը մշակութային այս տոնը ներմուծելու վերաբերյալ:
1978 թվականից թանգարանների միջազգային օրն սկսել են նշել ավելի քան 150 երկրներում, գրում է Calend-ը:
2009թ. թանգարանների միջազգային օրվա թեման էր Թանգարանները եւ տուրիզմը: 2010թ. թեման էր Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության, 2011թ.` Թանգարանները եւ հիշողությունը:
2012թ. թանգարանների միջազգային օրը նշում է իր 35-ամյակը, եւ այս տարվա թեման է Թանգարանները փոփոխական աշխարհում: Նոր մարտահրավերներ, նոր ոգեշնչում:




























