«Աննկարագրելի շնորհակալ ենք ձեր մտահոգության և անհանգստույան համար»,- այս մասին հայտարարություն է տարածել Պռեգոմեշի թիմը:
«Քանի որ մեր պահեստներն այժմ փակ են Քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։
Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի այլ ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է։
Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեզ հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվ»,- հայտնում է «Պռեգոմեշի» ինստագրամյան էջը:




























