Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։ Որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի սեպտեմբերի 6-9-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով»,- մասնավորապես ասված է որոշման մեջ։




























