Ռուսաստանցի գիտնականը, ով մեղադրվում է օտարերկրացիներին «Բուլավա» հրթիռի գաղտնիքները փոխանցելու մեջ, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ալեքսանդր Գվինտեեւը Սվերդլովսկի մարզային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել «Պետական դավաճանություն լրտեսության տեսքով» հոդվածով եւ պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում:
Ազատազրկումը կրելուց հետո նա եւս մեկ տարի իրավունք չի ունենա փոխել բնակավայրը եւ լքել այն առանց հատուկ թույլատվության, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ, որ մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Նա մեղադրվում է «Բուլավա» ռազմավարական հրթիռի կառավարման համակարգի տվյալները օտարերկրյա հետախուզություններից մեկին փոխանցելու մեջ: Իրավապահները չեն բացահայտում, թե ինչ փաստեր են փոխանցվել, քանի որ դրանք պետական գաղտնիք են համարվում:




























