«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու:

Ավելի շուտ Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել վարչության դատին, որպեսզի հասկանան, թե ով է ամենաանցողիկը, ըստ այդմ էլ՝ կազմեն ցուցակները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում