Գերմանիայի 86-ամյա քաղաքացին զոհվել է այն բանից հետո, երբ Շվեյցարիայում գործարկման նախապատրաստության ընթացքում նրան հարվածել է օդապարիկի զամբյուղը, հայտնել են Թուրգաու կանտոնի ոստիկանությունից, հաղորդում է dpa-ն։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Սալեն-Ռոյտենեն բնակավայրի մոտ գտնվող մարգագետնում՝ գերմանական Կոնստանց քաղաքից մոտ 20 կիլոմետր արևմուտք, Բոդենի լճից ոչ հեռու։

Կոնստանցի շրջանից տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ և մահացել տեղում։ Նա գտնվում էր մարդկանց խմբի կազմում, որոնց մի մասը պատրաստվում էր օդապարիկով թռիչք կատարել։

Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են։ Ոստիկանությունը սկսել է միջադեպի պատճառների հետաքննությունը։