Շարունակվում է Ինդոնեզիայում Sաղետի ենթարկված uperjet-100 օդանավում եղածների որոնման եւ զոհերի ճանաչման գործընթացը:

Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքը հաղորդում է, որ ճանաչվել են 7 զոհերի մարմինները: Մայիսի 9-ին աղետի ենթարկված ռուսական օդանավում գտնվել է 45 մարդ, որոցից 8-ը օդանավի անձնակազմի անդամներն են եղել:

Ինդոնեզիայում իր աշխատանքներն է շարունակում Ռուսաստանի ԱԻՆ-ի 84 հոգանոց օպերատիվ ջոկատը եւ 7 միավոր տեխնիկան, այդ թվում 4 ուղղաթիռ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նախօրեին Superjet-ի աղետի վայրում հերթական ինքնագրիչը: Մյուս «սեւ արկղը», որը արձանագրում է թռիչքի ուղին, դեռ չի գտնվել: