Բաղդադի «թռչնի շուկայում» պայթյունների շարք է գրանցվել, որի արդյունքում առնվազն 4 մարդ է զոհվել, 10-յակները վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է AP-ն, երեք պայթյուն է որոտացել քաղաքի արեւելյան Սադրի Սիթիի շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում:
Տեղի հիվանդանոցի տվյալներով, ահաբեկչության հետեւանքով վիրավորվել է 34 մարդ:




























