ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական երեք նավթատար տանկերի այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել ամերիկյան երկու ռազմանավերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան հրթիռներն իրանական նավթատար են խոցել Խարգ կղզու շրջանում։
CENTCOM-ի տվյալներով, իրանական երեք տանկերի նկատմամբ հարվածները եղել են ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան նավերի գնդակոծության պատասխանը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պատասխանել հարձակումներին՝ Իրանի համար տնտեսական ծախսերը մեծացնելով։
«Եթե դուք կրակում եք մեր երկու նավերի վրա, մենք ձեզ կհասցնենք ավելի մեծ տնտեսական վնաս՝ ոչնչացնելով ձեր երեքը», — հայտարարել է Կուպերը։
Գործողության այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր տուժածների և նավերի վնասների ծավալի մասին տեղեկություններ, առայժմ չեն հաղորդվում։





























