Լոռիի մարզի Գարգառ համայնքում անբարենպաստ եղանակների պատճառով նախորդ տարվա համեմատ այս տարի մի փոքր ավելի քիչ է ցանք կատարվել, պատճառն ըստ Գարգառ համայնքի ղեկավար Կարեն Զալինյանի, եղանակային պայմաններն են:
«Բարձրարժեք սերմացուներ են ցանված, եթե անբարենպաստ եղանակներ չլինեն` կարկուտ չգա, լավ կլինի, կարտոֆիլը թեեւ քիչ է ցանված, սակայն վիճակը բավարար է»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Զալինյանը:
Արդեն հաստատված որոշմամբ, Գարգառ համայնքում պետք է տեղադրվի 2 հակակարկտային կայան, որոշումը կա, տեղանքն ընտրված է, խոստացել են, որ մինչեւ կայուն բերքի սեզոնը կտեղադրեն: «Հիմա արդեն ժամանակն է տեղադրելու…Հենց հիմա ամենալավ ժամանակն է, որ տեղադրեն, հիմա արդեն անհրաժեշտությունը շատ մեծ է»,-ավելացրել է Գարգառ համայնքի գյուղապետ Կարն Զալինյանը:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























