Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասում տարհանել են երկու բնակավայրեր` պաշտպանության նախարարության պահեստում բռնկվածհրդեհի պատճառով:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, պահեստը Վլադիկավկազից 280 կմ հյուսիս-արեւելք է գտնվում` Սունգաչ բնակավայրից 7 կմ հեռու: Երկու մոտակա բնակավայրերից` Դուխովսկիից եւ Սունգաչից, տարհանվել է 700 մարդ: Տարհանվել են նաեւ զինծառայողները:
Առայժմ արտակարգ պատահարի արդյունքում միայն մեկ տուժողի մասին է հայտնի: Վնասվածքների բնույթը չի ճշտվում:
Երկաթուղու համապատասխան հատվածով դադարեցված է գնացքների երթեւեկությունը:




























