Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում են գործող երկաթուղային անցակետերը և քննարկում նոր մայրուղիների կառուցումը՝ փոխադարձ առևտրի աճի ֆոնին։ Այդ մասին հայտնել է «РЖД»-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
«Չինաստանի հետ ունենք չորս երկաթուղային անցակետ, և բոլորը գործում են արդյունավետ։ Բոլոր այն քայլերը, որ մենք ձեռնարկում ենք, արդեն գոյություն ունեցող ուղղությունների ընդլայնումն են, թեև քննարկվում են նաև նորերը», — ասել է Բելոզյորովը «Известия» թերթին։
Ըստ նրա, Ռուսաստանի և Չինաստանի միջև երկաթուղային փոխադրումների ծավալը շարունակում է աճել, իսկ 2026 թվականի արդյունքներով սպասվում է ռեկորդային ցուցանիշ։
Բեռնահոսքի աճը տեղի է ունենում երկկողմ առևտրի ավելացման ֆոնին։ ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալներով, 2026 թվականի առաջին յոթ ամիսներին Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26,3%-ով և հասել 159,24 մլրդ դոլարի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՏՀ-ի շրջանակում ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսյանի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ 2026 թվականի արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նոր ռեկորդ է սպասվում։





























