Թուրքական դատարանի որոշմամբ Թուրքիայում արգելափակվել է ռուսական հայտնի «ՎԿոնտակտե» սոցկայքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատարանի այս որոշումը լրջորեն կնվազեցնի ռուս զբոսաշրջիկների այցը Թուրքիա եւ վնաս կհասցնի Թուրքիայի տուրիզմի ոլորտին, քանի որ 2012-ին սպասվում է 4 մլն ռուս զբոսաշրջիկի այցելություն։

«Մի կողմից Ռուսաստանի հետ վերացնում ենք մուտքի վիզաները, մյուս կողմից համացանցում նոր «վիզա» ենք դնում նրանց դեմ։ Այս որոշումից դժգոհ են թե ռուս զբոսաշրջիկները, թե Թուրքիայի տուրիզմի ոլորտի պատասխանատուները։ Ռուսներն արդեն սկսել են չեղյալ հայտարարել նախօրոք արած հյուրանոցային ամրագրումները»,-գրում է Milliyet-ը։