Երեւանի թիվ 122 ղպրոցի մոտ երեկ` մայիսի 17-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` 22 տարեկան երիտասարդը ծեծել է 15 տարեկան մի երեխայի: Ծեծվողը Շահումյանի 1-ին դպրոցի աշակերտ է:
Ոստիկանությունը բռնել է ծեծողին, կատարվում է քննություն:


























