Իրաքի արտգործնախարարություն է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Յունուս Դեմիրելը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ն, Իրաքի ԱԳՆ-ում թուրք դեսպանին զգուշացրել են, որ Իրաքի Բասրա եւ Մոսուլ քաղաքներում Թուրքիայի հյուպատոսություններն իրենց իրավասություններից դուրս գործողություններ են իրականացնում։ ԱԳՆ-ում չեն մանրամասնել, թե խոսքն ինչ գործողությունների մասին է։
Նշենք, որ նախորդ ամիս եւս Թուրքիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ՝ պարզաբանում պահանջելու Թուրքիայի վարչապետի՝ Իրաքի վարչապետին ուղղված քննադատությունների համար։




























