Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Վանկորից Իգարկա թռչող Մի-8 ուղևորատար ուղղաթիռից թռիչքի ընթացքում պատուհան է ընկել։ Օդանավում եղել են 14 ուղևոր և անձնակազմի երեք անդամ, ոչ ոք չի տուժել, հայտնում է SHOT։

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից մոտ 19 րոպե անց, երբ ուղղաթիռն արդեն բարձրություն էր հավաքել։ Ձախ կողմի պատուհանի բլոկը անսպասելիորեն անջատվել է ֆյուզելյաժից և ընկել ներքև։

Ավելի ուշ պարզվել է, որ տեղի ունեցածի պատճառը ճնշման տարբերությունն է եղել․ ուղղաթիռի ներսի և մթնոլորտային ճնշման տարբերության պատճառով պատուհանը դուրս է մղվել։

Չնայած տեղի ունեցածին՝ անձնակազմը շարունակել է թռիչքը, և ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Իգարկայում։

Հատկապես ուշագրավ է, որ այս օդանավի հետ նման դեպք տեղի է ունենում արդեն ոչ առաջին անգամ։ Նմանատիպ դեպքեր դրա հետ եղել են նաև 2019 և 2021 թվականներին։